Ըստ Շտայնմայերի, Սաուդյան Արաբիան առանցքային դեր ունի «Իսլամական պետության» դեմ պայքարում

Ըստ Շտայնմայերի, Սաուդյան Արաբիան առանցքային դեր ունի «Իսլամական պետության» դեմ պայքարում

Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ «Funke»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Սաուդյան Արաբիան պետք է առանցքային դեր խաղա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը
«Առանցքային դերը պատկանում է այնպիսի մուսուլմանական առաջատար տերությունների, ինչպիսին Սաուդյան Արաբիան է։ Այդ իսկ պատճառով լավ է, որ իսլամական երկրները մտադիր են համատեղ պայքարել ահաբեկչության դեմ»,- ասել է Շտայնմայերը:
Հիշեցնենք որ Սաուդյան Արաբիան հայտարարել էր 34 երկրների մասնակցությամբ իսլամական ռազմական կոալիցիայի ստեղծման մասին (այդ մասին hraparak.am-ում գրել ենք)։
Շտայնմայերը բացառել է Սիրիայում Գերմանիայի ԶՈՒ առաքելության ընդլայնումը՝ նկատի ունենալով ցամաքային զորքերի մասնակցությունը։