ՆԱՏՕ-ն Գերմանիայից Թուրքիա կտեղափոխի ռազմական ինքնաթիռներ

ՆԱՏՕ-ն Գերմանիայից Թուրքիա կտեղափոխի ռազմական ինքնաթիռներ

ՆԱՏՕ-ն օդային հետախություն ապահովելու համար Գերմանիայից Թուրքիա կտեղափոխի Boeing E-3 մակնիշի ռազմական ինքնաթիռներ: Այդ մասին հաղորդում է lenta.ru-ն՝ հղում անելով Bild-ին:



Ինչպես հստակեցրելեն Գերմանիայի ԱԳՆ-ից և ՊՆ-ից՝ բունդեստագին ուղղված նամակում, հետահար ռադիոլոկացիոն հայտնաբերման ԱՎԱԿՍ տեսակի ինքնաթիռները գերմանական Գեյլենկիրհեն ռազմաբազայից ժամանակավորապես կտեղափոխվեն թուրքական Գոնյայի օդանավակայանը:



Ինքնաթիռների բազմազգ անձնակազմերը բաղկացած կլինեն 16 հոգուց, որոնց մոտ 30 տոկոսը ներկայացված կլինի գերմանական զինված ուժերի կողմից: Դեռևս հայտնի չէ, թե կոնկրետ քանի զինծառայող Գերմանիայից կուղևորվի Թուրքիա: