Ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից մեկը, վնասազերծվել են ևս 9 հոգի

Ձերբակալվել է ԻՊ պարագլուխներից մեկը, վնասազերծվել են ևս 9 հոգի

ԱՄՆ-ի իշխանությունները կենդանի բռնել են ու ձերբակալել Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկին՝ Աբու Օմար աս-Շիշանին:
Ամերիկյան հատուկ ծառայությունները, բացի պարագլուխ աս-Շիշանից, նաև 2 այլ ղեկավար են բերման ենթարկել, ինչպես նաև վնասազերծել են 7 ահաբեկչի՝ սպանելով նրանց Իրաքում՝ Կիրկուսի մոտակայքում, իսկ ևս 3 հոգի տեղափոխվել են Սուլեյմանիա քաղաքը:



Պաշտոնական տվյալներով, ԱՄՆ-ի Ազգային ծառայությունների հատուկ ջոկատը տեղակայվել է Իրաքում դեկտեմբերի 21-ին: Նրանք գործուղվել են հենց հատուկ գաղտնի գործողություններ կատարելու ու ահաբեկչական սպասվելիք ակտեր կանխելու համար: Խմբում ներառված են հատուկ պատրաստվածություն անցած 100 անձ, որոնց մեծ մասը նախկինում ևս մասնակցել են ահաբեկչական խմբերի վնասազերծման օպերացիաների:
Թեև Ամերիկան հայտարարում է, որ ձերբակալել է աս-Շիշանին, սակայն Չեչնիայի նախագահ Ռամզիլ Կադիրովը, հայտարարել է Աբու Օմար աս-Շիշանի մահվան մասին, որը ոչ մի պաշտոնական հաստատում դեռ չի ստացել: