Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավն էլ դեռ չկա

Մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավն էլ դեռ չկա

Նոր Սահմանադրության ընդունումից հետո գլխավորը պաշտոնների հարցն է: ԱԺ գործող նախագահ Գալուստ Սահակյանին հարցրինք՝ ապագայում իրեն ո՞ր պաշտոնում է տեսնում։ «Ես ինձ տեսնում եմ իմ պաշտոնում, դա Գալուստ Սահակյան լինելու պաշտոնն է, էդ պաշտոնը որեւէ մեկը ձեռքիցս չի առնի»։ Իսկ քաղաքական պաշտոնների՞ց։ «Այստեղ միայն ցանկության ու նպատակադրման խնդիրը չէ, անձի քաղաքական իրավիճակը նաեւ որակավորում է, թե որ քաղաքական գործիչը որտեղ կկարողանա ավելի արդյունավետ աշխատանք կատարել, իսկ այնպես չէ, որ մենք բոլորս ամենաարդյունավետն ենք: Պարզապես հիմա մի ժամանակաշրջան է, որ մեզանից յուրաքանչյուրն ամենալավը չէ, բայց մեզանից լավը դեռեւս չի առաջացել»,- փիլիսոփայեց Գրիգորիչը: