Ի՞նչ բոթ էր հայտնում վարչապետը նախարարներին

Ի՞նչ բոթ էր հայտնում վարչապետը նախարարներին

Կառավարության այսօրվա նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը խնդրեց բոլորին դուրս գալ՝  նշելով «թող մնան միայն նախարարները»: Ըստ երեւույթին՝ վարչապետը բոթ ուներ հայտնելու: Դրանից հետո նախարարների տրամադրության եւ հետագա ճակատագրի մասին պատմությունը լռում է:



Նշենք, որ այսօր՝ ժամը 20.00-ին, Հանրապետական կուսակցությունը գործադիր մարմնի նիստ է հրավիրել, որտեղ կքննարկվեն կոալիցիա կազմելու մասին հարցեր: Տեւական ժամանակ է՝ կոալիցիայի կազմելու շուրջ ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի միջեւ բանակցություններ են ընթանում, իսկ դրա արդյունքում որոշ պաշտոնյաններ ստիպված կլինեն հրաժեշտ տալ իրենց աթոռներին՝ տեղները զիջելով հին ընկերներին: Մեր տեղեկություններով՝ այսօր կայանալիք ԳՄ-ում կոնկրետ ՀՅԴ-ին տրվելիք աթոռների մասին չի խոսվելու, այլ կխոսեն համագործակցության մասին, քանի որ տրվելիք պորտֆելների մասով դեռ բանակցությունները չեն ավարտվել: