«Ժողովուրդ». Այդպես էլ դասը չսովորեցին

«Ժողովուրդ». Այդպես էլ դասը չսովորեցին

Դեռեւս անցած տարվա նոյեմբերի 19-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հրահանգել էր այսուհետ նիստերից հետո կառավարության շենքի հիմնական մուտքից դուրս գալ, այլ ոչ թե հետնամուտքից: Նա նաեւ հորդորել էր չխուսափել լրագրողների հարցերին պատասխանելուց: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը նախարարներին հանձնարարել էր այլեւս դասը չսովորած աշակերտի պես «չծլկել»: Սակայն, ինչպես ցույց տվեց ժամանակը, կառավարության անդամների զգալի մասը այդպես էլ չկատարեց վարչապետի հրահանգը: Այս դեպքում խնդիրն այն չէ, որ որոշ նախարարներ ողջ տարին լրագրողներից «փախած» են, այլ այն հանգամանքը, որ տեղի ունեցածը հստակ արտացոլում է վարչապետի խոսքի արժեքը նախարարների շրջանում:



Մանրամասները՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: