Շտրիխներ քաղաքականության դիմապատկերին

Շտրիխներ քաղաքականության դիմապատկերին

- Ինչո՞ւ Երեւանում ձմռանը քաղաքացիական շարժումներ չեն լինում:



- Քաղաքապետ Տարոն Մարգարյանն արգելել է ձմռանը քաղաքի փողոցները ջրել:



***
- Գալուստ Գրիգորիչ, ինչպե՞ս հասկանալ պատգամավոր Առաքել Մովսիսյանի հայտարարությունը. ինչ ուզենամ` կանեմ, ինչպես ուզենամ` կանեմ…



- Ինչո՞ւ եք ինձ հարցնում: Չափահաս մարդիկ եք, գնացեք` ինչ ուզում եք, ինչպես ուզում եք` հասկացեք…



***
- Ինչո՞ւ Հայաստանում արագաչափերը ոտք ունեն, իսկ ձեռք չունեն:



- Վլադիմիր Գասպարյանին հարցրեք:



***
- Պարոն նախագահ, ի՞նչը Ձեզ դրդեց կոալիցիա կազմել Դաշնակցության հետ:



- Դրդելը չգիտեմ, բայց որ բրթողին բռնել եմ…



***
- Պարոն Աբրահամյան, Դուք շնորհավորե՞լ եք Տիգրան Սարգսյանին նոր պաշտոնին անցնելու կապակցությամբ, իսկ մյուս կողմից էլ, չե՞ք կարծում, արդյոք, որ նա կամաց-կամաց վերադառնում է ի շրջանս յուր:



- Շնորհավորել եմ, բայց չեմ կարծում:



***
- Գորիկ Հակոբյանին կհանե՞ն:



- Ո՞վ կհամարձակվի նրան հանել… Он же помятник!!!



***
- Պարոն նախագահ, դաշնակները գրավեցին Գեղարքունիքը, ի՞նչ անենք:



- Ջերմուկով նահանջեք Խնձորեսկ… Չեմ հասկանում, դուք պատմություն չե՞ք կարդացել: