«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել

«Ժողովուրդ». Հայաստանի պետական պարտքը շարունակում է աճել

Այս տարվա առաջին ամսում Հայաստանի պետական պարտքը շարունակել է աճել: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներից տեղեկանում ենք, որ նախորդ տարվա վերջին պետական պարտքը կազմել է 5 միլիարդ 78 մլն 800 հազար դոլար: Իսկ արդեն հունվարի վերջին ՀՀ պետական պարտքը դարձել 5 միլիարդ 86 մլն: Ի դեպ, նշված գումարից 3 միլիարդ 843 մլն դոլարը Հայաստանի արտաքին պարտքն է: Այսինքն՝ այդ գումարը ՀՀ կառավարությունը վարկով վերցրել է միջազգային ֆինանսական կազմակերպություններից: Ենթադրվում է, որ այս տարի ամեն ամիս պետական պարտքի թիվը կմեծանա, քանի որ ՀՀ կառավարություն մեկը մյուսի ետեւից նոր վարկեր է վերցնում, եւ այդ գործընթացի վերջը դեռեւս չի երեւում:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: