Երիցյանը մի բան էլ գոհ է

Երիցյանը մի բան էլ գոհ է

Արմեն Երիցյանի մտերիմներից մեկին հարցրինք՝ շա՞տ անտրամադիր է Երիցյանը, որ ՏԿԱԻՆ հզոր նախարարությունից զրկվեց ու մնաց ԱԻՆ «կոտրած տաշտակի» առաջ։ «Բոլորովին»,- հնչեց պատասխանը։ «Որ պատկերացնեք, թե իր համար ինչքան մեկ է, վերցրեք նայեք՝ ժամանակին, երբ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը ձեւավորում էին, Ջրային տնտեսության պետական կոմիտեն ՏԿԱԻՆ-ի կազմում էր։ Երիցյանը պայման էր դրել, որ կոմիտեն չընդգրկվի ՏԿԱԻՆ-ի կազմում, միայն այդ պայմանով համաձայնեց դառնալ ՏԿԱԻՆ նախարար։ Բանն այն է, որ Վահե Հակոբյանից հետո կոմիտեի նախագահ պետք է նշանակվեր Արամ Հարությունյանը, որի հետ Երիցյանն աշխատել չէր ուզում։ Եվ կառավարության որոշմամբ Ջրային տնտեսության կոմիտեն տեղափոխվեց գյուղնախարարության կազմ, ու Սերգո Կարապետյանն «ընկավ կրակը»։ Բուլկի Արամը նրան բացարձակապես չի ենթարկվում, ինչ ուզում՝ անում է։ Իսկ ջրամբարների կառուցմանն ուղղված հսկայական փողեր են պտտվում այս համակարգում»։