Շմայսը կրակի փուռն է տալիս գործընկերոջը

Շմայսը կրակի փուռն է տալիս գործընկերոջը


Անընդհատ աղմկոտ պատմությունների մեջ խճճված պատգամավորները վտանգավոր են ոչ միայն հանրության, այլ նաև միմյանց համար:



Օրինակով խոսեմ, մի փոքրիկ օրինակով, թե ինչպես կարող են միմյանց վնասել երկու սկանդալային պատգամավոր:



Առաքել Մովսիսյանն ահա թե ինչ է ասում լրագրողին՝ իր գործընկեր Մհեր Սեդրակյանի մասին.



«... Չեմ կարծում` ինքը նման մասսայական տեղեր նման կերպ պահեր իրեն» / yerkir. am/ : Ինքը Մհեր Սեդրակյանն է:



Սա բացահայտու՞մ չէ:



Շմայսը կրակի փուռն է տալիս գործընկերոջը:



Ասում ողջ ճշմարտությունը:



Լրագրողներն էլ հենց դա են ասում. լրագրողին Մհեր Սեդրակյանը «հրավիրում է աշխատասենյակ», որպեսզի ոչ մասսայական վայրում անի այն, ինչ մտքովն անցնում է:



Հաշվեհարդար տեսնի:



Դա Շմայսն է ասում, ես կապ չունեմ: Նրա խոսքը մեկ անգամ ևս բարձրաձայնենք.



«...Չեմ կարծում` ինքը նման մասսայական տեղեր նման կերպ պահեր իրեն»:



Ու նաև մտորենք՝ եթե մասսայական վայրերում պատգամավորն իրեն նման կերպ է պահում, աչքից հեռու տեղերում ինչպե՞ս կպահի…



Հասմիկ Բաբաջանյան