Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները

Կառավարությունում շարունակվել են ՀՀ Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ Հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հերթական խորհրդակցությունը:



Մասնավորապես, ներկայացվել են տարբեր ոլորտներում կիրառվող առանձին հարկատեսակներին առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել հարկային օրենսգրքով նախատեսվող որոշ փոփոխությունների արդյունքում հնարավոր ազդեցություններին:



Ամոփոփեով քննարկումը՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ Հարկային նոր օրենսգիրքը պետք է նոր ազդակ հաղորդի գործարար միջավայրի բարելավմանը: