ԱԺ-ում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի քվեարկությունը

ԱԺ-ում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի քվեարկությունը

Քիչ առաջ Ազգային ժողովում տեղի ունեցավ Մարդու իրավունքների պաշտպանի քվեարկությունը։ Ներկայացված թեկնածուն մեկն է՝ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ով ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն է։ Քվեարկությունն անցկացվեց փակ-գաղտնի կարգով։ Թաթոյանը կընտրվի ՄԻՊ պաշտոնում, եթե նրա օգտին քվեարկի խորհրդարանի պատգամավորների առնվազն 3/5-րդը, որը կազմում է 79 պատգամավոր։



Թաթոյանին կողմ քվեարկելու պատրաստակամություն են հայտնել խմբակցություններից ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն։ ԲՀԿ-ում և ՕԵԿ-ում տարբեր կարծիքների են, հետևաբար ազատ է թողնված քվեարկությունը, «Ժառանգությունում»՝ նույնպես, իսկ ՀԱԿ-ը հայտարարեց, որ չեն մասնակցի քվեարկությանը, ինչպես և չմասնակցեցին Պետաիրավական հանձնաժողովում նախնական քվեարկությանը։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ