ՀՅԴ-ում սպասում են, ՀՀԿ-ում՝ տեղյակ չեն

ՀՅԴ-ում սպասում են, ՀՀԿ-ում՝ տեղյակ չեն

Երեկվանից տեղեկություններ ենք ստանում, որ ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությունը ավարտին է մոտեցել ու քաղաքական համագործակցության հուշագրի ստորագրումը ժամերի հարց է: Կողմերը կասկած չունեին, որ երեկ երեկոյան, ամենաուշը՝ այսօր կստորագրվի համաձայնագիրը: Դաշնակցական Արծվիկ Մինասյանը նույնպես կարծիք է հայտնել, որ մինչեւ օրվա վերջ կստորագրվի փաստաթուղթը: Մինչդեռ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը մեր լրագրողին փոխանցել է, որ կոնկրետ տեղի ու ժամի մասին դեռ հստակեցում չկա: «Համենայն դեպս մեզ նման բան չեն հայտնել»,-ասել է Բաղդասարյանը: