Կոալիցիոն փաստաթուղթը կստորագրվի այսօր՝ ժամը 6-ից հետո, նախագահականում

Կոալիցիոն փաստաթուղթը կստորագրվի այսօր՝ ժամը 6-ից հետո, նախագահականում

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ Hraparak.am-ի հետ զրույցում վերջապես հաստատեց, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագիրը կստորագրվի այսօր։ Մինչդեռ առավոտյան մեր թղթակցի հետ զրույցում ասել էր, թե դեռ հստակ որոշում չկա։



«Այո։ Առավոտյան ժամի պայմանավորվածությունը չկար, ժամն էլ հստակեցրինք՝ անմիջապես նիստից հետո, նախագահականում»-ասաց նա։ Փաստաթուղթը կոչվելու է «Քաղաքական համագործակցության համաձայնագիր»։



Թե ովքեր են ստորագրելու փաստաթուղթը, Բաղդասարյանը հստակ չասաց․ «Ես ներկա եմ լինելու․․․ ժամը 6-ին կհավաքվենք, այդ ամեն ինչը պարզ կլինի, նոր 6 անց կես կստորագրենք»։ Այսինքն՝ կուսակցությունների ղեկավարները՞ կստորագրեն փաստաթուղթը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ հարցը ժամը 6-ին կքննարկեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ