ՀՀ նախագահը նոր նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահը նոր նախարարներ է նշանակել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՅԴ-ՀՀԿ քաղաքական  համագործակցության շրջանակներում մի շարք  հրամանագրեր է ստորագրել.



Սերժ Սարգսյանի հրամանագրով` Դավիթ Լոքյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար:



Նախագահի ևս մեկ հրամանագրով` Լեւոն Մկրտչյանը  նշանակվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար:



Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրի համաձայն` Արծվիկ Մինասյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարար:



Սերժ Սարգսյանի այլ հրամանագրերով`  պաշտոններից ազատվել են Արմեն Երիցյանը, Արմեն Աշոտյանը և Կարեն Ճշմարիտյանը: