Սերժ Սարգսյանի հրամանագրով ՏԿԱԻ նախարարությունը վերակազմակերպվել է ՏԿԶ և ԱԻ նախարարությունների

Սերժ Սարգսյանի հրամանագրով ՏԿԱԻ նախարարությունը վերակազմակերպվել է ՏԿԶ և ԱԻ նախարարությունների

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Հրամանագրում ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 85-րդ հոդվածի 6-րդ մասով, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 7-րդ կետը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը վերակազմակերպել՝

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության,

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ մեկամսյա ժամկետում ընդունել սույն հրամանագրից բխող համապատասխան որոշումներ»: