Կանացի սվիտերներ գարուն-ամառ 2016

Կանացի սվիտերներ գարուն-ամառ 2016

Գարուն-ամառ 2016-ին ցուրտ երեկոներին նուրբ սվիտերները պարզապես անփոխարինելի են:



Որոշ դիզայներներ նախապատվությունը տալիս են մնայուն դասականին,որոշներն էլ՝ փորձում են մեզ մատուցել ինչ-որ նոր, եզակի, ֆանտաստիկ, հեղափոխական մոդելներ:
2016 սեզոնի գլխավոր տենդենցն է՝ կերպարի ասիմետրիայի և անավարտության հակվածությունը:



Հավաքածուներում հաճախ են հանդիպում միագույն պարզ սվիտերներ և միաժամանակ գույնզգույն, երկրոդ կաշվի նման մարմինն ընդգրկող մոդելներ:



Գարուն-ամառ 2016 սվիտերների հավաքածուն շատ ունիվերսալ է՝ դրանք շատ հարմարավետ են, այն կարելի է կրել ողջ օրվա ընթացքում, գրասենյակում, անգամ երեկոյի կարելի է ներկայանալ նույն սվիտերով՝ ավելացնելով համապատասխան աքսեսուար:
Գարուն-ամառ 2016 հավաքածուներում հանդիպում են խոշոր սվիտերներ։ Եթե քաղաքից դուրս եք պատրաստվում գնալ, ապա դրանց մեջ դուք ձեզ տաք և հաճելի կզգաք։ Դրանք կարելի է կրել մատիտ կիսաշրջազգեստների հետ, ջինսերի, կիսատաբատների, նաև կլյոշ կիսաշրջազգեստների հետ։



Սվիտերին կարելի է համադրել խոշոր քարերով վզնոց։



Սպորտային ոճի սիրահարների համար օրիգինալ ապլիկացիայով կամ նկարով կարճլիկ սվիտերները հագուստի հիանալի բաղադրիչ են, որոնք կան 2016-ի հավաքածուներում։



Ժակետին հիանալի փոխարինող է կարճ թևերով սվիտերը։ Այդպիսի տարբերակ է առաջարկում Apu Jan, Bottega Veneta Escada-ն։ Իսկ Karen Walker-ի հավաքածույում այդպիսի սվիտերը հիանալի համադրվել է պլիս կիսաշրջազգեստի հետ։



Այս սեզոնին նորաձև են կլոր կամ V- նման վզի կտրվածքով սվիտերները, չի բացառվում նաև «նավակ» կտրվածքը։



Նախընտրելի է կտավի նման կամ ռեզինանման գործվածքը, նորաձև տարբերակ են նաև տրիկոտաժե սվիտերները՝ բաճկոնները ։




Նյութի աղբյուրը՝ Dress-Trends.com