Կինոման․ Էլեգիա

Կինոման․ Էլեգիա

Ֆիլմում ներկայացված է դժվար եւ խճճված, բայց մեծ սիրո պատմություն։ Դեվիդ Կեպեշը ծերացող ուսուցիչ է, Կոնսուելա Կաստիլիոն երիտասարդ, գեղեցիկ կուբացի էմիգրանտ։ Կեպեշը կնոջը եւ երեխային լքել է՝ փոխարինելով նրանց սեքսուալ ազատության հետ, Կոնսուելան կաթոլիկ ընտանիքի սիրելի աղջիկն է։ Ամեն ինչ կարծես անձայն ու ինքնաբերաբար է ստացվում։ Սահուն, առանց ավելորդ խոսքերի, երիտասարդ աղջնակը հեշտորեն տրվում է իրեն կլանած բուռն, անիմանալի կրքին։ Դրամատիզմն ու սերը հետո է երեւալու, երբ անգամ անդամահատված կրծքով հերոսուհին նույնքան սքանչելի է սիրելի տղամարդու աչքերում, որքան առաջ էր։ Ֆիլմում զգացմունքները կարեւոր են խոսքերից, հայացքները՝ սյուժեից։ Հերթական անգամ կարելի է վայելել անկրնկելի Պենելոպե Քրուզի խաղը։



Հաճելի դիտում. http://gidonline.club/2011/07/elegiya/



Աշխեն Քեշիշյան