«ՀԺ». Բավականին մեծ ծավալներով թուրքական լոլիկ Է մտնում Հայաստան

«ՀԺ». Բավականին մեծ ծավալներով թուրքական լոլիկ Է մտնում Հայաստան

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Վերը բերված լուսանկարը արվել է երեկ «Երևան սիթի» սուպերմարկետներից մեկում։ Ինչպես պարզ երևում Է տուփի վրայի գրառումներից, սա թուրքական արտադրության լոլիկ Է, արտադրված Է մի ընկերությունում, որի գրասենյակը գտնվում է Անթալիա քաղաքում։ Կան նույնիսկ այդ ընկերության հեռախոսահամարները և հասցեն։ Իհարկե, կարելի Է «պարզաբանել», որ սա ամենևին Էլ թուրքական արտադրության չէ, այլ ընդամենը վաճառքի ժամանակ օգտագործվում են թուրքական լոլիկի տուփերը, իսկ դրանք ներկրված են եղել, ասենք, մի 40 տարի առաջ։ Բայց այս «պարզաբանումը», մեղմ ասած, այնքան էլ համոզիչ չի հնչի, եթե հաշվի առնենք, որ տվյալ լոլիկը վաճառվում Է մեկ կգ-ը 850 դրամով, իսկ քիչ հեռու դրված Է հայկական «Բիո գրուպ» ընկերության արտադրած լոլիկը, որի մեկ կիլոգրամը վաճառվում Է1450 դրամով։ Այսինքն, սա էլ Է ապացուցում, որ թուրքական տոփերի մեջ գտնվող այս լոլիկը հենց թուրքական Է, և դրա ցածր գինը պայմանավորված Է այն հանգամանքով, որ Թուրքիայի դեմ ՌԴ-ի կողմից կիրառվող պատժամիջոցների արդյունքում թուրք արտադրողների արտադրանքը դժվարությամբ Է իրացվում, ու նրանք ստիպված իջեցնում են գները նոր շուկաներ մուտք գործելու նպատակով։



Այն, որ բավականին մեծ ծավալներով թուրքական լոլիկ Է մտնում Հայաստան, բազմիցս ահազանգել են ու ահազանգում են ջերմոցատերերը։ Ջերմոցատերերը այս տեղեկությունները ստանում են իրենց ծանոթ մաքսավորներից։ Բայց որևէ փաստական ապացույց գտնել չի հաջողվում։
 Օրերս մեր հարցմանն ի պատասխան ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից (ԱԱՊԾ) փոխանցել էին, թե փետրվարին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել ընդամենը 20 տոննա լոլիկ։ Ակնհայտ է, որ այս տեղեկությունը հեռու ՝ չափազանց հեռու է իրականությունից. 20 տոննա լոլիկը մեկ օրում երկու-երեք խանութներից սպառվող քանակություն է: Միայն վերը նշված լուսանկարը անելու պահին սուպերմարկետում դրված է եղել մի քանի տոննա լոլիկ»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։