Բըդի կռնանաս սիրես, օր սիրված էղնես․․․

Բըդի կռնանաս սիրես, օր սիրված էղնես․․․

Պարոն նախագահ, իբր սահմանադրական փոփոխությունները հարով մորով էրեցիք, հմի էլ անցել եք նոր Ընտրական օրենսգրքի ընդունման աշխատանքներին ու թափով սկսել եք ԱԺ նոր ընտրությունների քարոզարշավը։ Դեմ չեմ, օր նոր ընտրական օրենսգիրք պետք է, ըդիկ նաև, նոր սահմանադրության պահանջն է, բայց ես էղնեյ քու տեղը, մինչև օրենսգրքի փոփոխելը, մի հատ լավ կուսումնասիրեյ անցած բոլոր համապետական ընտրությունների արդյունքները ու հետևություն կենեյ, թե ընչի, գնալով ժողովուրդն ավելի քիչ կվստահե ու տարեց տարի ավելի շատ դեմ կքվեարկե ձեր նախաձեռնած միջոցառումներին։ նախագահ ջան, ինչ ըսեմ, ախր էս երկրում բոլոր անցած ընտրությունների իսկական ճիշտ տվյալները, ամենալավը դու գիտես։ Շատ լավ էլ կհասկնամ, օր քու գործն էլ բանմ չէ՝ գնալով, ընտրություների արդյունքների կեղծելը կդժվարնա, ընտրողների գիտակցական մակարդակը կբարձրնա, իշխանորթյունների դեմ ընբոստացող բնակավայրերի քանակը կավելանա, միջազգային ճնշումները կշատնան, քեզի օգնողների թիվը կպակսի, ու ըդոր ուղիղ համեմատական կաճի օգնողների սակագները, ավարտնի կմոտենա պաշտոնավարմանդ ժամկետը, երկրի ղեկավար դառնալ ցանկացողների քանակն ու շանսերը կշատնան ու ըսկանից հետո, փոխանակ ամեն ինչ Էնես, օր ստեղծված իրավիճակի պատճառները վերացնես, նորից գուզես ամեն ինչ էնես, օր նույն սխալը ավելի կատարելագործես։ Կռնամ համոզված ըսեմ, օր էս անգամ, եթե, նույնիսկ օրենքով ընտրական տեղամասերում սահմանափակես, ոչ միայն դիտորդների ու լրագրողների քանակը, այլ նաև, ընտրողների քանակը, ու դիտորդներից բացի, ընտրողներին էլ իշխանությունները հրավիրեն, մեկ է, պատկերը նույնը կէղնի։ Աչքիս վայտեմ, բանը ընտրություններին էլ չհասնի, հարցերը լուծվեն մինչև ընտրությունները։ Շատ բան կախված է ընորից, թե մինչև գալիք ընտրությունները, ով կէղնի ապագա վարչապետի թեկնածուն։ Եթե, վարչապետի թեկնածուն չէղավ էսօրվա բարձրաստիճան ղեկավարներից մեկը, հաստատ գործը ընտրություններին էլ չի հասնի, պալատական հեղաշրջումը աչքիդ տակ ունեցի։ Էդ ընչի՞ ձեզի կթվա, օր Հովիկ Աբրահամյանը, օր էղել է՝ Արտաշատի քաղաքապետ, Արարատի մարզպետ, տարածքային կառավարման նախարար, փոխ․ վարչապետ, ԱԺ նախագահ և վարչապետ, ավելի քիչ փորձ ու արժանիքներ ունի երկրի առաջին դեմք էղնելու, քան Ռոբերտ Քոչարյանն ու դու։ Ընդհակառակը, Հովիկ Աբրահամյանը ունի շատ մեծ առավելություն, նա տեղացի է՝ հայաստանցի։ Կարողա՞ գիտեք, թե, Գագիկ Ծառուկյանը էն տղեն է, օր ըդքան բան գլխին էնելուց հետո, ինքը, օր ձեն չհանեց, էդ ամեն ինչը կուլ տվեց ու անցավ գնա՞ց։



Ըստեղ հարցը ոչ էնքան սոցիալական ու տնտեսական է, որքան բարոյական։ Բանն այն է, օր սաղ ազգով, ուրտեղ հավաքվենք՝ հարսնքտուն, մեռելտուն, տրանսպորտի մեջ, թե շենքերի բակում, խոսակցության հիմնական թեման՝ երկու հայտնի ղարաբաղցիներից՝ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից ազատվելու մասին է, մեր երկրի ու ժողովրդի հետ անարդար վարվելու և էս վիճակին հասցնելու պատճառով։ Էս ժողովրդի սիրտը Լևոն Տեր-Պետրոսյանի հմար չէր պատռի, բայց տեսավ, օր ինքը ելել է ձեր դեմ պայքարի, մի կողմ թողեց նրա էրածների մասին վատ հիշողությունները և հայրուր հազարներով գնացին նրա հետևից։ Չկասկածես, օր, եթե էգուց իշխանությունների դեմ դուրս գա նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, ժողովուրդը կգնա նաև, նրա ետևից, ըդոր հմար էլ ամենաշատը վախեցած եք նրա քաղաքականություն վերադառնալուց և շատ ու շատ գաղտնիքներ ջրի երես դուրս գալուց։ Դա պարզ դարձավ, երբ, օր երկու տարի առաջ Վարդան Օսկանյանի դեմ գործ սարքեցիք։ Ես, ո՛չ Վարդան Օսկանյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի հետ որևէ առընչություն չունեմ, ընդհակառակը, Քոչարյանի պաշտոնավարման ողջ տարիներին, եղել եմ նրա դեմ ակտիվ պայքարողների շարքերում։ Երբեք չեմ ցանկանա, օր Ռոբերտ Քոչարյանը այլևս վերադառնա իշխանության, չեմ ցանկանա նաև, օր Քոչարյանի չվերադառնալու խաթեր, իշխանափոխություն տեղի չունենա։ Լևոն Տեր-Պետրոսյանն կըսեր, օր ինքը պատրաստ է, որպես գործիք ծառայել ժողովրդի ձեռքին, իշխանափոխություն էնելու հմար։ Եթե, էսօր էլ էղնեն ուժեր, որոնք անկախ ամեն ինչից, պայքարեն և թույլ չտան, օր գործող իշխանությունները վերարտադրվեն, ժողովուրդը կաջակցի նրանց, պայմանով, օր ինքը կարողանա ընտրի իր ուզած իշխանությանը, և կարողանա փոխի իր չուզած իշխանությանը։ Որպեսի Շուշանը ըսածներիս հմար, հանկարծ աչքս չհանի, հանաք բան չէ, ինքը`176 կիլոյանոց կնիկ է, ես կառավատով՝ 76 կիլանոց մարդ, հատուկ իրա հմար ըսեմ, օր խոսքը ղարաբաղի ժողովրդի մասին չէ, և ոչ էլ ազգը հատվածական շահերի բաժանելու նպատակ կա, դա անողներն, իրենց սև գործն արդեն վաղուց արել են։ Աստվածաշնչյան ճշմարտություն է՝ իշխանությունը առանց սիրո՝ դառնում է բռնապետություն։ Նախագահ ջան, արի ծուռը նստենք, շիտակ խոսենք, մեր ժողովուրդը ըդպես էլ ձեզի չսիրեց ու էդ չսիրելը արտահայտեց ձեզի դեմ քվեարկելով։ Բան չունեմ ըսելու, դուք էլ կռնաք ըսես, օր, էդ սերը փոխադարձ է և ժողովրդի հանդեպ ունեցած ձեր սերն էլ արտահայտել եք՝ 1998թ․ 2003թ․ (2004թ․) 2008թ․ընտրություններց հետո հայտնի դեպքերով։



Հըմի նախագահ ջան, ո՛չ Ընտրական օրենսգիրքը ձեր հագով կարելը, ո՛չ կադրային փոփոխությունները, ո՛չ ռուսաստանից դաբռո բերելը չի կռնա փոխրինե ժողովրդի սիրուն։ Սերն ընպես բան է, օր, կամ կէղնի, կամ չի էղնի։ Սերը կռնա աթարին էլ կպնի ․․․ բըդի կռնանաս սիրես, օր սիրված էղնես։

Ստեփան Սարուխանով