ՀՅԴ-ն կողմ է ցուցակների հրապարակմանը, բայց․․․

ՀՅԴ-ն կողմ է ցուցակների հրապարակմանը, բայց․․․

Քիչ առաջ ավարտվեց Վենետիկի հանձնաժողովի wu ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացուցիչների և ԱԺ ՀՅԴ խմբաբցկության հետ հանդիպումը Ընտրական օրենսgրքի նախագծի շուրջ։
Հանդիպումից հետո խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն ասաց, որ իրենք եվրոպացի փորձագետների հետ խոսել են անձերի նույնականացման և այլ անձանց փոխարեն քվեարկության բացառումն ապահովող մեխանիզմների մասին։
«Խոսել ենք նաև այն մասին, որ այսօրվա նախագծով նախատեսվում է այնպես, որ կարող է մի տարածքից պատգամավոր դառնալ 1000 ձայն հավաքած մեկը, բայց մեկ ուրիշ տարածքից 10.000 ձայն հավաքածը` ոչ: Սա ևս մենք անարդար ենք համարում և գտնում ենք, որ եթե պիտի մնա տարածքային բաշխվածության խնդիրը, ապա ձայների հաշվառումը պետք է կատարվի հանրապետությունով մեկ»,- ասաց Աղվան Վարդանյանը։



ՀՅԴ-ում խնդիրներ են տեսնում նաև մարդու` ոչ իր հաշվառման վայրում, այլ ընտրության օրը գտնվելու վայրում քվեարկելու գործող հնարավորության հետ:



Իրենց համար անհասկանալեի է նաև տեղամասերում դիտորդների և լրագրողների սահմանափակումը, որ ութ հոգուց ավել չպիտի գտնվի, և կարծում են, որ դա ինքնակարգավորվող խնդիր է։



Ինչ վերաբերում է ընտրություններից հետո ցուցակների հրապարակման հարցին, որ պնդում է ընդդիմությունը, ապա Վարդանյանն ասաց․ «Մենք կողմ ենք ցուցակների հրապարակմանը, բայց եթե կան իրավական խոչընդոտներ, ապա պետք է գտնել այնպիսի մեխանիզմներ, որոնք էապես կմեծացնեն ցուցակների մատչելիությունը։ Օրինակ՝ հիմա նախագծով առաջարկվում է, որ եթե ուզում ես բողոքարկել տեղամասի արդյունքները, գնա վերահաշվարկի, և վերահաշվարկի ժամանակ իրավունք ունես քաղվածքներ անելու։ Գուցե տարբերակ է, որ դա տեղափոխեն ոչ թե վերահաշվարկի բողոքարկման փուլ, այլ, ասենք, ընտրություններն ավարտվեցին, ամփոփեցին արդյունքները, դրանից հետո ժամկետ տրվի քաղվածքներ անելու»։



Hraparak.am-ի հարցին, թե, ընդհանուր առմամբ, ի՞նչ տպավորություն ստացան Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպումից, քանզի ՀԱԿ-ում, օրինակ, տպավորված էին, Վարդանյանն ասաց․ «Ի՞նչ է նշանակում՝ տպավորված, պրոֆեսիոնալ մարդիկ են, իրենց գործը գիտեն, լավատեղյակ են, բոլոր նրբություններին տիրապետում են։ Հատուկ տպավորվելու պատճառ, կարծում եմ, չկա։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ