«Հիջաբով կանայք նման են ստրկուհիների, ում դուր է գալիս ստրկությունը». Ֆրանսիայի կանանց հարցերով նախարար

«Հիջաբով կանայք նման են ստրկուհիների, ում դուր է գալիս ստրկությունը». Ֆրանսիայի կանանց հարցերով նախարար

Ֆրանսիայի կանանց հարցերով նախարար Լորենս Ռոսինյոլը քննադատել է ժամանակակից նորաձեւության որոշ ուղղությունները: Նա, հյուրընկալվելով ֆրանսիական հեռուստատեսություններից մեկում, մասնակցել է այսպես կոչված «իսլամական կանացի նորաձության» մասին քննարկմանը, նորաձեւություն, որի տարեկան շրջանառությունը կազմում է տարեկան 230 միլիարդ դոլար: Ֆրանսիացի նախարարը նախ իր դժգոհությունն է հայտնել, որ որոշ աշխարհահռչակ նորաձեւության տներ եւ բրենդներ սկսել են «իսլամական կանացի հիջաբի» գիծը զարգացնել իրենց հավաքածուներում, ապա հայտարարել է, որ հիջաբով կինը նման է սեւամորթ ստրուկի, որը հաշտվել են իր ստրկական վիճակի հետ եւ նույնիսկ իրեն լավ է զգում այդ վիճակում: Ուշագրավ է այն, որ Ռոսինյոլը կիրառել է «նեգր» բառը, որն էլ լուրջ դժգոհություն եւ քննադատություն է առաջացրել ֆրանսիական մամուլում: Նախարարը, սակայն, մեկնաբանել է, որ ինքն օրինակը բերել է 18-րդ դարի իրականությունից, երբ ստրկության թեման նույնքան արդիական էր, որքան այսօր հիջաբինը, եւ իր ափսոսանքն է հայտնել «նեգր» բառի կիրառության համար: