2 կողմն էլ զոհեր ունեն. Ադրբեջանի սահմանապահ գյուղերի բնակիչներին տարհանել են

2 կողմն էլ զոհեր ունեն. Ադրբեջանի սահմանապահ գյուղերի բնակիչներին տարհանել են

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել այս պահին ԼՂՀ սահմանի ողջ երկայնքով ընթացող թեժ մարտերի մասին, որտեղ ասվում է, որ այս պահի դրությամբ ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, ինչպես նաև տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է:



Եվս մեկ գրառման համաձայն,  ստույգ տվյալներով, պատերազմական կրակի ձայները լսվում են մինչև  Բարդա։ Աղդամի ու Թարթառի ուղղությամբ ադրբեջանցիների տները ցնցվում են պայթյուններից։ Թե՛ կոմբատանտների, թե՛ քաղաքացիական անձանց շրջանում թշնամին ունի զոհեր:



Թարթառի ուղղությամբ առհասարակ որոշ գյուղեր դատարկված են։ Տարհանվել է  նաև Ադրբեջանում սահմանապահ գյուղի «բրենդին» արժանացած հայտնի Ղափանլու գյուղը։