Հրադադարի խախտման դեպքեր միշտ էլ եղել են. Արկադի Տեր-Թադեւոսյան

Հրադադարի խախտման դեպքեր միշտ էլ եղել են. Արկադի Տեր-Թադեւոսյան

Գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ հայ-ադրբեջանական պատերազմ չի լինի։
Այս մասին նա հայտնեց Hraparak.am-ի հետ զրույցում։ Արկադի Տեր-Թադեւոսյանը կարծում է, որ Ադրբեջանը, նախաձեռնելով ռազմական գործողություններ, միայն լարվածություն է ստեղծում եւ փորձում է պահպանել այդ լարվածությունը։ Նա հիշեցնում է, որ, չնայած 1994թվականից հաստատվել է հրադադար, սակայն Ադրբեջանի կողմից միշտ էլ եղել են հրադադարի խախտման դեպքեր։ Մեր զրուցակիցը կարծում է, որ, թեեւ Ադրբեջանն ունի ռեսուրսներ, սակայն հայկական կողմը միշտ էլ պատրաստ է հակահարված տալու։ Նա ցավում է, որ նման դեպքերում մենք միայն կորցնում ենք զինվորներ։