ՀԱՊԿ-ն արձագանքել է

ՀԱՊԿ-ն արձագանքել է

Ինչպես փոխանցում է Интерфаксу-АВН-ը, երեկվանից սկսած՝ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ լարմանը արձագանքել է նաեւ ՀԱՊԿ-ն: Կառույցի մամլո խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել է, որ ամեն բան պետք է լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, եւ Ադրբեջանի գործողությունները կարող են հանգեցնել հակամարտության սրմանը:
Վերջինս նաեւ հավելել է, որ ՀԱՊԿ ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլայ Բորդյուժայի, մշտական կապի մեջ է հայկական պաշտպանական գերատեսչության հետ եւ անհերքելի ապացույցներով տեղեկատվություն է ստանում իրավիճակի հետ կապված: ՀԱՊԿ խոսնակը եւս մեկ անգամ շեշտել է, որ ՀԱՊԿ-ի համար ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ռազմական լուծում գոյություն չունի: