Հայկական Ռազմաօդային ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի

Հայկական Ռազմաօդային ուժերը բերվել են մարտական պատրաստականության վիճակի

Ինչպես փոխանցում է «Սպուտնիկ» ռադիոկայանը, Երեւանի Էրեբունի ռազմական օդանավակայանում քիչ առաջ վայրէջք են կատարել СУ-25 ռազմական ինքնաթիռները, որոնցով համալրված են հայկական ռազմաօդային ուժերը: Ինքնաթիռների մշտական կայանման վայրը Գյումրին է: Ռադիոկայանը եզրակացնում է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի սրման հետ կապված, ամենայն հավանականությամբ, մարտական պատրաստականության են բերվել ՀՀ ռազմաօդային ուժերը: