Վիրավորված զինվորներից մեկին այս պահին վիրահատում են

Վիրավորված զինվորներից մեկին այս պահին վիրահատում են

Այս պահին «Մուրացան» հոսպիտալի մոտ են հավաքվել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վիրավորված զինվորների հարազատները:
Արսեն Մարգարյանի հորաքույրը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ասում են, թե իր եղբոր տղան հիվանդանոցում է և արդեն վիրահատել են, հստակ չգիտի:
Արսեն Մարգարյանի մյուս հորաքույրը լրագրողների հետ զրույցում, սակայն, ասաց, որ հոսպիտալից հաստատել են, թե վերջինս հիվանդանոցում է, ստացել է դիմածնոտային վնասվածք և այս պահին վիրահատում են: