Աստանան կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը

Աստանան կոչ է անում խստորեն պահպանել հրադադարը

Ղազախստանի արտգործնախարարությունն այսօր հայտարարությամբ է հանդես եկել՝ մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի խախտման և մարդկային զոհերի մասին հաղորդումների կապակցությամբ, հաղորդում է «Ազատությունը»:



Պաշտոնական Աստանան հայտարարում է, որ ուշադրությամբ հետևում է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, և կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել ու խստորեն պահպանել հրադադարի մասին համաձայնությունները:



«Նովոստի-Կազախստան» լրատվական գործակալության փոխանցմամբ, սատարելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ջանքերը Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ուղղությամբ՝ Ղազախստանը վերահաստատում է իր դիրքորոշումը, որ հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:



«Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի փոխզիջումային լուծումների որոնման գործընթացի ինտենսիվացման օգտին և ակնկալում է շահագրգիռ կողմերի կառուցողական տրամադրվածությունը՝ առաջընթացի հասնելու հակամարտության կարգավորման գործում», - ասված է փաստաթղթում: