Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր, ոչնչացվել է 5 տանկ

Շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր, ոչնչացվել է 5 տանկ

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ընթանում են թեժ մարտեր: Ղարաբաղյան ուժերը հակառակորդին պատճառելով զգալի կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ՝ մարտագծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններով նախաձեռնությունը վերցրել են իրենց ձեռքը: Ռազմական գործողությունների ընթացքում հակառակորդը հյուսիսարևելյան ուղղությամբ կորցրել է 3 տանկ, իսկ հարավարևելյան ուղղությամբ՝ 2 տանկ: Հետագա զարգացումների մասին՝ առաջիկա հաղորդագրություններում: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: 



Ավելի ուշ հայտնի դարձավ, որ խոցված 5-6 տանկերից մի քանիսը հարավում են եղել: Ադրբեջանական ստորաբաժանումը շրջափակման մեջ է ընկել հարավային ճակատում և ամբողջովին ջախջախվել է, թողնելով կենդանի ուժի և զրահատեխնիկայի կորուստներ:



Իսկ րոպեներ առաջ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ հայ հրետանավորների դիպուկ ու հեռահար կրակի տակ ընկնելով՝ ադրբեջանական ամբողջական ստորաբաժանումներ, որոնք ռեզերվից փորձել են տեղափոխվել առաջնագիծ, ոչնչացվել են: