Ստեփանակերտը հաղորդում է ադրբեջանական 300 զոհի մասին

Ստեփանակերտը հաղորդում է ադրբեջանական 300 զոհի մասին

Ինչպես փոխանցում է Интерфакс-ը, հղում անելով ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, մարտերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվում են ամբողջ թափով` հիմնականում հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններով: Ըստ ԼՂՀ տվյալների էլ՝ ադրբեջանական կողմն ունի արդեն 300 զոհ եւ մոտ հազար վիրավոր, ոչնչացված են առնվազն 20 ադրբեջանական տանկեր: Ադրբեջանական ՊՆ-ն հաստատել է միայն երեք զինծառայողների մահվան փաստը: