Բաքվում ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է արել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Բաքվում ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է արել ԼՂ հակամարտության վերաբերյալ

Մինչ ՀՀ-ում ԵՄ ներկայացուցիչ Պյոտր Սվիտալսկին Երեւանում հայտարարում է, որ ԵՄ-ն կողմնակից է որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ լուծում ստանա, Ադրբեջանում ԵՄ ներկայացուցիչ Միլենա Մարդը նույնպես հանդես է եկել հայտարարությամբ: Ինչպես փոխանցում է ԱՊԱ գործակալությունը, վերջինս, մասնավորապես ասել է, որ ԵՄ-ն պաշտպանում է Ադրբեջանի անկախությունն ու տարածքային ամբողջականությունը: Անդրադառնալով «ստատուս քվոյին»՝ Բաքվում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ, ինչպես նշել է իր ելույթում Ֆեդերիկա Մոգերինին, այն երկար շարունակվել չի կարող եւ երաշխիքներ չի տալիս անվտանգության համար: