Ալիեւի «երախտագիտությունը» Պուտինին

Ալիեւի «երախտագիտությունը» Պուտինին

ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ ապրիլի 7-ի հանդիպմանը Ադրբեջանի խունտայի պարագլուխ Ալիեւը երախտագիտություն էր հայտնել, որ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք է բերվել կրակի դադարեցման համաձայնություն: Ըստ երեւույթին՝ այդ ժեստից ոգեւորվածության արդյունքն էր, որ ռուսական կողմը շտապեց վերահաստատել Ադրբեջանին սպառազինությունների մատակարարումը շարունակելու իր պատրաստակամությունը: Մեկ շաբաթ անց Ալիեւը Ստամբուլում է, որտեղ մասնակցում է Իսլամական համագործակցություն կազմակերպության գագաթաժողովին: Եւ, ինչպես հայտնի է դարձել, Ստամբուլում նա հանդիպել է Ղրիմի թաթարների առաջնորդ Մուստաֆա Ջամիլեւին: Վերջինս Ղրիմի հարցում Ռուսաստանի երդվյալ հակառակորդն է, ներկայումս հաստատված է Ուկրաինայում, որտեղ, ըստ տեղեկությունների, որոնք ավելի վաղ տարածել էին ռուսաստանյան լրատվամիջոցները, կազմավորում է Ղրիմի «ազատագրման» զինված խմբավորումներ: Ստամբուլում, փաստացի, տեռորիստ Ալիեւը հանդիպել եւ քննարկումներ է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի անձնական հակառակորդ Ջամիլեւի հետ: Ինչպե՞ս է դրան արձագանքելու Ռուսաստանի հասարակությունը: Ո՞րն է Ստամբուլից Պուտինին հասցեագրված «երախտագիտական» մեսիջի ենթատեքստը: Հնարավո՞ր է, որ մի անգամ էլ ղարաբաղա-ադրբեջանական շփման սահմանագծում հայկական զինուժը գործ ունենա Ղրիմի թաթարների զինված խմբավորումների հետ…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ