Արամ Դանիելյանի վստահված անձ ներկայացող կինը ուղղորդում է ընտրողներին. տեսանյութ

Արամ Դանիելյանի վստահված անձ ներկայացող կինը ուղղորդում է ընտրողներին. տեսանյութ

Հրազդանի 25/18 ընտրատեղամասում մարդկանց կուտակումներ էին նկատվում, անգամ ընտրողներին երթուղային միկրոավտոբուսներով բերում են ընտրատեղամաս։ Hraparak.am-ի թղթակիցը հաղորդում է, որ այս տեղամասում մի տիկին ընտրողներին ուղղորդում էր, որ գնան և ընտրեն Արամ Դանիելյանին։ Նա ներկայացավ որպես գործող քաղաքապետի վստահված անձ։ Իսկ երբ հարցրինք, թե եթե վստահված անձ եք, ապա ինչո՞ւ չեք գրանցվում, նա առանց բառ ասելու և առանց գրանցվելու դուրս եկավ տեղամասից և շարունակեց իր գործը ընտրատեղամասի բակում։



Հիշեցնենք, որ այսօր Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի 36 համայնքներում նշանակված են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 36 համայնքից 3-ում՝ Հրազդանում, Սպիտակում եւ Թալինում քաղաքապետ են ընտրում: Հրազդանում առաջադրվել են՝ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը (ՀՀԿ), նախկին քաղաքապետ, «Սասուն» ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանը («Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն) եւ Արթուր Միսակյան («Հայկական վերածնունդ» կուսակցություն): Հրազդանում պայքարն ընթանում է Սասուն Միքայելյանի եւ Արամ Դանիելյանի միջեւ: