Տարօրինակ կուտակումներ մեքենաների մոտ

Տարօրինակ կուտակումներ մեքենաների մոտ

Այսօր Հրազդան քաղաքի մի շարք ընտրատեղամասերում մեքենաների մոտ կուտակումներ նկատեցինք։ Առաջին հայացքից այդ մարդիկ ուղղակի հավաքված են լինում ինչ-որ մեքենայի մոտ, սակայն տարօրինակ խառնաշփոթ առաջացավ, երբ hraparak.am-ի թղթակիցը մոտեցավ այդ խմբին։ Մարդիկ միանգամից առանց բառ փոխանակելու շտապեցին լցվել մեքենաները և հեռանալ։ Շատերի հավաստմամբ` այդ մեքենաների մեջ գումարներ են բերում, բաժանում։