Արամ Դանիելյանը անհանգստացած է

Արամ Դանիելյանը անհանգստացած է

Մեր տեղեկություններով` Հրազդանի գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը խիստ անհանգստացած է այսօրվա ընտրություններով։ Hraparak.am-ի աղբյուրները հայտնեցին, որ Արամ Դանիելյանն իր թիմակիցներին հորդորել է ամեն գնով հաղթել, նա այժմ պայքարում է ոչ միայն քաղաքապետի պաշտոնի համար, այլեւ, պարզվում է, վերջինս դեռևս չպարզված հաշիվներ ունի քաղաքապետարանի աշխատակիցներից ոմանց հետ, որոնք ապստամբել են եւ կանգնել մրցակից թեկնածու, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանի կողքին: