Ծեծկռտուք Արամ Դանիելյանի և Սասուն Միքայելյանի կողմնակիցների միջև

Ծեծկռտուք Արամ Դանիելյանի և Սասուն Միքայելյանի կողմնակիցների միջև

Քիչ առաջ տեղեկացանք, որ ծեծկռտուք է տեղի ունեցել Հրազդանի՝ վերընտրված քաղաքապետ Արամ Դանիելյանի և ընտրություններում նրա մրցակից Սասուն Միքայելյանի կողմնակիցների միջև։ Hraparak.am-ին հայտնի դարձավ, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Սասուն Միքայելյանն իր նախընտրական շտաբերի պետերի և մի խումբ այլ համակիների հետ Վանատուր թաղամասի իրեն պատկանող ռեստորանում հավաքույթի են եղել։ Դանիելյանի կողմնակիցներից երկու մեքենայով ժամանել են ռեստորան, դուրս հրավիրել Սասուն Միքայելյանի որդուն ու էլի մի քանի հոգու, և կռվի բռնվել նրանց հետ։ Արամականներն ասել են, թե «տեսա՞ք՝ ձեզ ոնց կրեցինք, մեկ ա՝ կրեցինք ձեզ, փողով էլ լինի՝ կրեցինք»։ Սասունի կողմնակիցներն էլ ասել են, թե «մեզ կանչել եք, որ դա՞ ասեք»։ Հետո սկսվել է ծեծկռտուք, քաղաքապետի կողմնակիցները հարձակվել են Սասուն Միքայելյանի որդու և նրա ընկերոջ վրա։ Նրանք, սակայն, չեն իմացել, որ ռեստորանում 100-ից ավել մարդ կա, ովքեր կռվի ձայները լսելով՝ դուրս են եկել և պաշտպանել իրենց ընկերներին։



Մեզ հասած լուրեր համաձայն՝ կռվին մասնակից են եղել նաև Արամ Դանիելյանի եղբայրն խորհրդականը՝ Սմբատ Փիլիպոսյանը։ Դեպքի վայր է ժամանել քաղաքի ոստիկանապետը։