Ո՛չ թե կուլակաթափություն, այլ գողացված գումարների վերադարձ

Ո՛չ թե կուլակաթափություն, այլ գողացված գումարների վերադարձ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կոչից՝ ՀՀ վերջին նախագահ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու մասին, անցել է 10 օր, բայց, հակառակ հայաստանյան իրականության, ըդպես էլ ոչ մի կազմակերպություն էդ գաղափարը չի ողջունել և չի միացել էդ կոչին։



Չնայած կըսեն, թե գողինն ու էն մարդա մեկինը քառասուն օր է, ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, օր էս իշխանություններն ըդքան էլ չեն կռնա դիմանա։ Ապրիլյան պատերազմից հետո իրանց թափած կոկորդիլոսի արցունքները՝ վերափոխվելու, միասնական լինելու և այլ լոլոների մասին, ապրիլի 17-ին կայացած համայնքային ընտրությունների ժամանակ, իրանց փուչիկների պես, հերթական անգամ պայթեցին։
Փաստորեն, առաջին նախագահի կոչը՝ Սերժ Սարգսյանի շուրջ համախմբվելու մասին, ժամանակին էր իշխանությունների հմար, տվեց իրա պտուղները, և բոլոր համայնքներում ղեկավարներ ընտրվեցին իշխանությունների ուզած մարդիկ, ու ընտրական հանձնաժողովներում անդամներ ունեցող ՀԱԿ-ը ոչ մի խախտում չարձանագրեց։ Ստացվավ, օր ապրիլյան էս անցած օրերին, ժողովուրդը զբաղված էր սահմանների պաշտպանության, ռազմաճակատին օգնություն ուղղարկելու, իրենց զոհված զավակների աճյուններն ընդունելու և հողին հանձնելու հարցերով, իսկ իշխանությունը՝ ՏԻՄ ընտրություններին նախապատրաստվելու և իրենց աթոռները պահելու խնդիրներով։



Պարզ է, օր ըսորից հետո էլ Հերմինե Նաղդալյանը նաղդ կռնա ըսե, օր Համաշխարհային բանկի տվյալներով՝ 76% աղքատներ ունեցող երկրի ժողովուրդը պատրաստ է իրա կյանքի գնով պաշտպանել երկիրը թալանող իշխանությունների միլիոնավոր դոլարների ունեցվածքն ու հարստությունը, առավել ևս, օր Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստում հայտարարել է, օր Բանակի հմար կուլակաթափություն չէն էնե։ Ըսել է, թե հանգստացրել է կուլակներին և ձեռքի հետ էլ հրահանգավորել՝ պատրաստ էղնել ժողովրդի առաջիկա ըմբոստության դեպքում, պաշտպանել իրենց թալանած ունեցվածքը։ Ախր, նախագահ ջան, կուլակաթափ կէնեն էն ժամանակ, երբ օր հասարակարգ կամ իշխանություն կփոփոխվի, և նոր իշխանությունները նախքին հասարակարգի կամ իշխանությունների տարիներին ձևավորված հարուստներից կխլեն ունեցվածքն՝ ի օգուտ պետության։ Կուլակները, ձեր գիտեցած ժամանակ, էղել են միջին խավի ներկայացուցիչները, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և քու ղեկավարման տարիներին, երկրում ծնվել են միլիարդատերներ, միլիոնատերեր, օլիգարխներ՝ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնելու և ԱԺ պատգամավորներ լինելու շնորհիվ, երկիրն ու ժողովրդին թալանելու, գողանալու միջոցով։



Ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ դու, ո՛չ Հովիկ Աբրահամյանը, ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ Արկադի Ղուկասյանը, ո՛չ Գագիկ Բեգլարյանը, ո՛չ Սեյրան Օհանյանը, ո՛չ Յուրի Խաչատուրովը, ո՛չ Միքայել Հարությունյանը, ո՛չ գլխավոր շտաբի պետի տեղակալները, ո՛չ կորպուսների հրամանատարները, ո՛չ Կարեն Կարապետյանը (ռուսգազարդի), ո՛չ Տարոն Մարգարյանը, ո՛չ Գագիկ Խաչատրյանը, ո՛չ Հովհաննես Հովսեփյանը, ո՛չ Հերմինե Նաղդալյանը, ո՛չ Արթուր Բաղդասարյանը, ո՛չ Մանվել Գրիգորյանը, ո՛չ Սեյրան Սարոյանը, ո՛չ Ռուբեն Հայրապետյանը, ո՛չ Վարդան Ղուկասյանը, ո՛չ Սամվել Ալեքսանյանը, ո՛չ Գագիկ Ծառուկյանը․․․ ո՛չ ձեր ընտանիքի անդամները, ո՛չ ձեր ախպերներն ու հարազատները, օր հմի Հայաստանի ամենահարուստ մարդիկն եք, մինչև ձեր պաշտոններ ունենալն ու ԱԺ պատգամավորներ լինելը «կուլակներ» չեք էղել ու չէիք էլ երազե, օր կռնա էղնեյիք։



Ընպես օր, օղորմի ձեր հորը, հըլը քանի ուշ չէ, ոչ թե կուլակաթափ, այլ էդ բոլոր գողացած գումարները, ժողովրդի պահանջով և օրենքի ուժով, հետ վերադարձնեք ժողովրդին, նրանից խնդրեք ներողություն՝ ըսքան տարիներ պատճառած դժվարությունների, զրկանքների ու տանջանքների հմար, և էս ժողովրդին ազատեք ձեր բոլորի ներկայությունից։



Ստեփան Սարուխանով