«Ժողովուրդ». Արման Թաթոյանը մնացել է իր առաջարկի տակ

«Ժողովուրդ». Արման Թաթոյանը մնացել է իր առաջարկի տակ

«Ժողովուրդը» գրում է. Սերժ Սարգսյանն անցած տարվա դեկտեմբերի 28-ին հաստատել է Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ 2015 թվականի դեկտեմբերի 2-ին եւ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին ստորագրված «Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը» վերնագրով բյուջետային աջակցության ֆինանսավորման մասին համաձայնագիրը, որի տեքստը, սակայն, գաղտնի է պահվում։ Բանն այն է, որ այդ փաստաթղթով նախատեսվում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստեղծել մի առանձին մարմին, որը զբաղվելու է համասեռամոլների իրավունքների պաշտպանությամբ: Նոր կառույցի գործունեությունը ֆինանսավորելու է Եվրամիությունը: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ համաձայնագրի իրագործման ձեւերի շուրջ ԵՄ-ի հետ բանակցություններում ՀՀ-ից հիմնական մասնակիցը եղել է ՀՀ արդարադատության նախկին փոխնախարար Արման Թաթոյանը: Ու հենց նա է առաջարկել, որ ստեղծվելիք կառույցը ոչ թե առանձին Հ/Կ ձեւաչափով լինի, այլ ՄԻՊ աշխատակազմի մեջ: Թերեւս եթե նա իմանար, որ մի քանի ամսից ինքն է դառնալու օմբուդսմեն եւ ստիպված է լինելու ղեկավարելու «երկնագույների օմբուդսմենի» ինստիտուտը, դժվար թե նման տարբերակ առաջարկեր»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: