Ֆեյսբուքի հայաստանյան վիճակագրությունը

Ֆեյսբուքի հայաստանյան վիճակագրությունը

Նախորդ անգամ ներկայացրել էինք թոփ 20 ամենաարժեքավոր ֆեյսբուքյան տվյալները, իսկ այս անգամ կներկայացնենք հայաստանյան վիճակագրությունը:



Ֆեյսբուքի հայաստանյան վիճակագրության տվյալները վկայում են սոցցանցի ավելի ու ավելի պոպուլյար դառնալու մասին: Եթե 2013թ-ին Հայաստանում Ֆեյսբուք սոցիալական ցանցն օգտագործողների թիվը մոտ 560 հազար էր, ապա, ըստ Facebook սոցիալական ցանցի գովազդային հարթակի, ՀՀ-ում ներկայումս կան 13 տարին լրացած 950,000 գրանցված օգտատերեր, որոնցից 480,000-ը` արական, 470,000-ը` իգական: Փաստորեն` եթե ընդհանուր ֆեյսբուք ցոցցանցից օգտվողների սեռային հարաբերության հաշվարկում գերակշռում էին իգական սեռի ներկայացուցիչները, ապա Հայաստանում պատկերը լրիվ հակառակն է:



Հայաստանյան օգտատերերի մեծ մասը` 560.000-ը, ֆեյսբուք մուտք են գործում Android օպերացիոն համակարգով աշխատող բջջային հեռախոսների միջոցով, իսկ 190.000-ը` IOS օպերացիոն համակարգով աշխատող: Եթե հիմք համարենք 2013թ-ի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի կողմից կատարած հետազոտության տվյալները, ապա նրանք, ովքեր օգտվում են միայն ՖԲ-ից, տալիս են ընդհանուր առմամբ հետեւյալ տիպային բացատրությունները.



• ՖԲ-ն իր հնարավորություններով բավարարում է ինձ լիովին,
• այդքան ժամանակ չունեմ,
• չհավանեցի Twitter-ը, անձնական շատ հարցեր է պահանջում,
• ՖԲ-ն ավելի մատչելի է, Twitter-ը փորձեցի, լավ չհասկացա, թե ինչպես է այն կառուցված,
• իմ ծանոթ- բարեկամները ՖԲ-ում են, նրանց հետ շփումը բավարարում է,
• համարում եմ, որ Օդնոկլասնիկին ավելի ինքնահաստատվող, պատանեկան տարիքի մարդկանց համար է, և այնտեղ լուրջ խնդիրներ չեն արծարծվում,
• ՖԲ-ում ավելի հետաքրքիր ու լուրջ լսարան կա:



Ի տարբերություն նախորդ տարիների, այժմ ֆեյսբուքը կարելի է համարել հայաստանյան հասարակության մի ստվար հատվածի առօրյայի բաղկացուցիչ մաս, որտեղ կան տարբեր բնագավառների, քաղաքական ու հասարակական ակտիվության, տարբեր տարիքի, նախասիրությունների, անհատներ, կառույցներ:



Պատրաստեց՝ Վով Մուշեղյանը