Ազգային պարերի բաց դաս՝ Ստեփանակերտի կենտրոնում

Ազգային պարերի բաց դաս՝ Ստեփանակերտի կենտրոնում

Քիչ առաջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Արտակ Բեգլարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որով բոլորին հրավիրում է պարի բաց դասի:



Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.



«Ով Ստեփանակերտում է, թող հաշվի առնի...



Վաղը՝ ամսի 6-ին, ժամը 19:00-ին «Արցախ» համույթը կազմակերպելու է ազգային պարերի բաց դաս Ստեփանակերտի Շահումյանի անվան (Պիտաչոկ) պուրակում: Կոչ կանեի բոլորդ գաք ու ջիգյարով պարենք»: