«Ժողովուրդ». Արցախի օգնությունները փոխանցվել են մարզպետի ֆոնդի՞ն

«Ժողովուրդ». Արցախի օգնությունները փոխանցվել են մարզպետի ֆոնդի՞ն

«Ժողովուրդը« գրում է. «Պարզվում է՝ Կոտայքի՝ դեռեւս նախկին մարզպետ Արամ Հարությունյանը, որը Հրազդանի քաղաքապետի ընտրությունների կեղծման «հրամանատարներից» էր, 2014 թվականի դեկտեմբերին ստեղծել է «Կոտայքի մարզային զարգացման հիմնադրամ» անունով հասարակական կազմակերպություն: Այս կառույցը «ժառանգականության» սկզբունքով անցել է Կոտայքի գործող մարզպետ Կարապետ Գուլոյանին: Վերջինս բարեգործության նպատակով գումար հավաքագրելու անվան տակ Հրազդանում գործող ընկերություններին եւ անհատներին «առաջարկում» է գումարներ փոխանցել այդ հիմնադրամին: Սակայն ամենազազրելին այն է, որ երբ Հրազդանում դպրոցներին եւ բժշկական հաստատություններին հրահանգվել է Արցախին օգնություն փոխանցել, մարզպետարանից կրկին մարզպետի հիմնադրամի հաշվեհամարն են տվել: Ի դեպ, այդ գումարները հավաքվել են ընտրությունների ժամանակ, եւ ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց մի մասն օգտագործվել է ընտրակաշառք բաժանելու համար: Իսկ որպեսզի այդպես էլ հնարավոր չլինի պարզել, թե Արցախի անունով հավաքված գումարի որ մասն է Արցախ հասել, մարզպետարանը Արցախին «օգնությունը» ապրանքով է ուղարկել: Մի խոսքով, եթե մարդը հոգով ընտրակեղծարար է, ապա դա ընդմիշտ է, եւ ոչինչ նրան չի շտկի»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: