ՀՀԿ թեկնածուն այնքան էլ գյումրեցիների սրտով չէ

ՀՀԿ թեկնածուն այնքան էլ գյումրեցիների սրտով չէ

Մեր տեղեկություններով` ՀՀԿ-ում որոշվել է Գյումրի քաղաքի սեպտեմբերի 18-ին տեղի ունենալիք քաղաքապետի ընտրություններին մասնակցել սեփական ցուցակով եւ թեկնածուով: Այդ թեկնածուն ոչ այլ ոք, քան  մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանն է, որը նաեւ Շիրակի մարզի ՀՀԿ կառույցի ղեկավարն է: Համապատասխանո՞ւմ են լուրերն իրականությանը` փորձեցինք ճշտել Սահակ Մինասյանից: «Նման քննարկումներ` կուսակցության ներքին օղակներում, սկսել են դեռ տարեսկզբից, սակայն քաղաքական որոշում դեռ չկա»: Ե՞րբ կլինի: «Կարծում եմ` մեկ ամսից»,- ասաց ապագա «քաղաքապետացուն»: Գյումրիում, սակայն, կարծում են, որ ՀՀԿ-ն, մեղմ ասած, հաջող թեկնածուի վրա չի կանգնել: