ԱՄՆ Պետդեպն արձագանքել է ԼՂ անկախության հնարավոր ճանաչման գործընթացին

ԱՄՆ Պետդեպն արձագանքել է ԼՂ անկախության հնարավոր ճանաչման գործընթացին

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները ավանդական բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի ճանաչի ԼՂ անկախությունը, եթե այն որպես որոշում չի կայացվել հակամարտության համընդգրկուն կարգավորման արդյունքում: 



«ԼՂ վերջնական կարգավիճակը կարող է սահմանվել միայն համընդգրկուն կարգավորման արդյունքում», — նշել է Մարկ Թոները եւ կոչ արել կողմերին`  նստել բանակցությունների սեղանի շուրջ եւ բարի կամքի մթնոլորտում շարունակել բանակցային գործընթացը հակամարտության կարգավորմանը հասնելու համար, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։