«էլ դիմանալ չկա, տալու ենք դրանց բերանը ջարդենք…»

«էլ դիմանալ չկա, տալու ենք դրանց բերանը ջարդենք…»


Քառօրյա պատերազմից հետո ազգովի մեր ուժից ենք խոսում, մեր հերոսներից, ու մի տեսակ սպասում ենք, որ թշնամին գա ու մի լավ «քոթակ տանք»:



Լա՜վ է, որ մեր կռվելու, հող հայրենին պաշտպանելու ոգին բարձր է, բայց բանից պարզվում է, մարդկանց կարծիքների հավաքականությունից եմ ելնում, որ մենք դեռ թշնամուն մեր ձեռքի եկածը չենք արել, մեր ուժը ըստ այդմ չենք օգտագործել:



Այսօր Արա Նազարեթյանը մի անեկդոտ էր ներկայացրել, որը իսկը վերաբերվում էր հայերիս.



«Ուրեմն Թայսոնին բերում են Հայաստան, որ մենամարտի
խուլ գյուղերից մեկի հովվի հետ:



Մարզիչը հովվին հարցնում է՝ «Կարա՞ս դիմանաս», ասում է՝«հա»:
-Դու մենակ դիմացի, ցավդ տանեմ:



Մենամարտը սկսվում է, ժողովուրդը գոռում է՝֊ դիմացի՛, դիմացի՛:



Առաջին երկու ռաունդից հետո, երբ
մարզիչը էլի ասում է֊ «դիմացի», հովիվը բարկանում է.



- Էս ռաունդն էլ եմ ձեր խաթեր եմ դիմանում,
բայց մյուս ռաունդին տալու եմ բերանը ջարդեմ… »



ՀԳ Հիմա ի՞նչ ասեմ, ոնց որ թե, ինչքան լսում եմ, էլ դիմանալ չկա, էլ ռուսի խաթեր չկա՝ տալու ենք դրանց բերանը հաջորդ ռաունդին ջարդենք:



Հասմիկ Բաբաջանյան