Արդյո՞ք դա չէր ՀՀ Առաջին Նախագահի և Բակո Սահակյանի հանդիպման պատճառը...

Արդյո՞ք դա չէր  ՀՀ Առաջին Նախագահի և Բակո Սահակյանի հանդիպման պատճառը...


Լևոնին քննադատելուց առաջ մի փոքր պաուզա տվեք ու լսեք.



ֆեսբուքում մի տեսանյութ է շրջում, որը, ինչպես ասում են ներկայացնողները, «մանթրաժի մեջ է գցել Ալիևին»:



Ու տեսանյութը որպես նորություն կամ որպես բացահայտում է ներկայացվում:



Այնինչ նախորդ պատերազմի սերնդակիցներս տեղյակ էինք այդ փաստաթղթին և զարմանում էինք, թե ինչպես է պատահել, որ որպես բանակցող կողմ Արցախը դուրս է մնացել վերջին տարիների ընթացքում:



Երբ Արցախը արձանագրվել է որպես բանակցող կողմ, մենք դա համարում էինք հաղթանակից հետո ՀՀ Առաջին նախագահի մեծագույն քայլը:



Զարմանում եմ, ինչու՞ 22 տարի հետո է այդ փաստաթղթի մասին խոսվում և զարմանքով խոսվում, որ 1994 թ-ի մայիսին հաստատված զինադադարի փաստաթուղթը եռակողմ է:



Զինադադարի մասին համաձայնագիրը Մոսկվայում ՌԴ ՊՆ նախարար Պ.Գրաչովի միջնորդությամբ ստորագրել են ՀՀ ՊՆ նախարար Ս.Սարգսյանը, Ադրբեջանի ՊՆ նախարար Մ.Մամեդովը և Արցախի բանակի հրամանատար Ս.Բաբայանը...

Ինչու՞ է 22 տարի հետո հայկական կողմից բարձրաձայնվում այդ փաստաթղթի մասին:



Դա դիվանագիտական խոշոր քայլ էր, որ արվել էր ՀՀ Առաջին նախագահի օրոք ու հետո մոռացության մատնվել: Այն աստիճանի է մոռացության մատնվել, որ ազերի պաշտոնյաները, պատմաբանները, քաղաքագետները, վերլուծաբանները և այլ շահագրգիռ անձինք պնդում էին, որ հայերի այն հայտարարությունը, թե զինադադարի պայմանագրի ստորագրմանը մասնակցել է նաև Արցախը՝ սուտ է...



...Ու հիմա այդ փաստաթուղթը «մեյդան է հանվել»: Սկսել են կարևորություն տալ:
Արդյո՞ք դա չէր ՀՀ Առաջին Նախագահի և Բակո Սահակյանի հանդիպման պատճառը...



Հասմիկ Բաբաջանյան