Ռուս վերլուծաբանը բացահայտել է Տեր-Պետրոսյանի պլանը. Քոչարյանն ու Սարգսյանը չի բացառվում՝ ֆիզիկապես ոչնչացվեն

Ռուս վերլուծաբանը բացահայտել է Տեր-Պետրոսյանի պլանը. Քոչարյանն ու Սարգսյանը չի բացառվում՝ ֆիզիկապես ոչնչացվեն

«Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում կարելի է անվանել Հայատանի ներկայիս պետականության հիմնադիրը, կրկին ասպարեզում է: Բոլորովին վերջերս հայկական ԶԼՄ-ները գրեցին նրա եւ ներկայիս գործող նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման մասին, որը տեւել էր ժամեր, եւ ակնարկեցին, որ առաջին նախագահը, ամենայն հավանականությամբ, կարողացել է թարմ գաղափարներ հաղորդել վերջինիս՝ ինչ գործողություններ իրականացնել ներկայիս քաղաքական իրականության պայմաններում»․ գրում է ռուս վերլուծաբան Օլեգ Կուզենցովը՝ Vesti.Az-ի էջերում եւ շարունակում․ «Յոթանասունամյա Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով իշխանությունից հեռացվել է 1998-ի փետրվարին, կարող է գոնե մի փոքր ազդեցությունը վերագտնել ներկայիս քաղաքական պայմաններում:



Սակայն չի կարելի առաջին նախագահին այդքան էլ ծեր մարդ համարել։ Չի բացառվում, որ վերջինս փորձի կրկնել Ռոնալդ Ռեյգանին եւ երկիրը ղեկավարի արդեն ութսունամյա տարիքում, ինչը կարող է Հայաստանի համար իրապես լինել ելք՝ ներկայիս բավական բարդ ռազմական- քաղաքական եւ տնտեսական վիճակից եւ արդեն տարիներ շարունակվող հետընթացից, քանի որ վերջինս շատ ավելի ուսյալ եւ խելացի մարդ է, քան ներկայիս նախագահը։ Նա արդեն մի անգամ իրեն փորձել է հակաճգնաժամային կառավարման ասպարեզում:



Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը եւ վերջնիս մեջ այժմ առաջին նախագահի ունեցած դերարակատարությանը՝  ռուս վերլուծաբանը գտնում է, որ չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանն իր մոտեցումներն ունի, ինչպիսիք են՝ Ստեփանակերտ-Բաքու սեպարատ բանակցությունների անցկացումը, եւ հենց այդ մոտեցումներն է իր հետ տարել Ստեփանակերտ՝  Բակո Սահակյանի հետ քննարկելու համար։ Եվ եթե պարզվի, որ իրական է դա, եւ ստացվի այնպես, որ ԼՂ-ն սկսի բանակցությունները Բաքվի հետ, ապա Հայաստանի համար կբացվի լրիվ այլ քաղաքական հեռանկար եւ  չի բացառվում, որ քաղաքական հեղաշրջում լինի Երեւանում, որը կհեռացնի իշխանությունից, այսպս կոչված, «Ղարաբաղյան կլանին» »:



Օլեգ Կուզենցովը իր տեսակետները չի պնդել, քանի որ, ինչպես ինքն է նշում,  «ոչ ոք չգիտի, թե կոնկրետ ինչի մասին են խոսել Սահակյանն ու Տեր-Պետրոսյանը» ։