«Ժողվուրդ». Լրանում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեկ տարին...

«Ժողվուրդ». Լրանում է Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձի մեկ տարին...

«ժողովուրդը» գրում է. «Մայիսի 20-ին կլրանա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձի մեկ տարին: Ինչպես հայտնի է՝ մահափորձի գործով կալանավորվել եւ մինչ օրս անազատության մեջ են մնում Սյունիքի մարզի բնակիչներ Հենրիկ Ավագյանը, Գարեն Աթաջանյանը, Վիտալի Մինասյանը եւ Արա Բուդաղյանը: Նրանցից Արա Բուդաղյանը, Գարեն Աթաջանյանը եւ Վիտալի Մինասյանն իրենց մեղքը չեն ընդունում: Իսկ Հենրիկ Ավագյանը, որը մեղադրվում է սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու մեջ, խոստովանել է մեղքը՝ հայտնելով, որ ինքն է կրակել, բայց ոչ թե սպանելու, այլ վախեցնելու նպատակով: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի քննիչները այս ընթացքում ամեն կերպ փորձել են փաստեր գտնել, որոնք կապացուցեն, որ Արա Բուդաղյանը կատարվածի հետ կապ ունի, սակայն ապարդյուն: Անգամ գաղտնալսումը չի օգնել: ԱԱԾ ղեկավարությունը փակուղում է հայտնվել: Մեղադրանքը չի հաստատվում, ոչ էլ կարող են մարդուն տասը ամիս անազատության մեջ պահելուց հետո ազատ արձակել, կարծես ոչինչ չի պատահել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: