Բաց նամակ՝ ի շահ մայրաքաղաք Երևանի

Բաց նամակ՝ ի շահ մայրաքաղաք Երևանի

Հարգելի Երևանցիներ,
Հարգելի Բնապահպաններ,
Հարգելի Բնապահպանության նախարար,
Հարգելի Զբոսաշրջության նախարար,
Հարգելի Երևանի Կենտրոն Վարչական շրջանի ղեկավար,
Հարգելի դեպուտատներ,
Հարգելի Երևանի Քաղաքապետ,



Արդեն 3 տարի է՝ Երևան քաղաքի Աբովյան փողոցի, Մաշտոցի պողոտայի, Տերյան փողոցի, Հանրապետական փողոցի, Սայաթ-Նովայի պողոտայի, Թումանյան փողոցի, Նալբանդյան փողոցի ծառերը և գազոնները չեն ջրվում, չեն ջրվում նաև Օղակաձև այգու ծառերը, Ծիծեռնակաբերդի ծառերը, Հաղթանակի զբոսայգու (Մոնումենտ) ծառերը: Եթե Խանջան փողոցով ավտոմեքենայով անցնեք դեպի Շախմատի տուն, նայեք աջ կողմը, կտեսնեք բազմաթիվ ծառեր, որոնք չջրելու պատճառով չորանում են, այդ նույն դրությունն է Աբովյան փողոցում:



Հանրապետության հրապարակի շատրվանների կողքի գազոնները կարգի բերել, կոնկրետ` ծաղիկներ աճեցնել և ջրել: Սայաթ-Նովա պողոտայում գազոնների տեղը ինչ-որ թմբեր են սարքում, որոնք բոլորովին գեղեցիկ չեն, գազոնների դեպքում գոնե մայթերի անձրևաջուրը հոսում է դեպի գազոններ, իսկ թմբերի դեպքում անձրևաջուրը հոսում է դեպի կոյուղի: Վատ է նաև սանիտարական դրությունը, ինչին նպաստում է աղբարկղների սակավությունը կամ բացակայությունը:



Հարգելի հայրենակիցներ, պետք է պայքարել ինչպես արտագաղթի դեմ, այնպես էլ ծառերի չորացման դեմ, քանի որ երկու երևույթներն էլ նպաստում են Մեր Հայրենիքի անապատացմանը:



Մենք Ձեզ կոչ չենք անում ծայրահեղ միջոցների դիմել, բայց գոնե Ձեր ձայնը բարձրացրեք և դիմեք անհրաժեշտ ծառայություններին՝ նման բացասական երևույթները վերացնելու համար:



Առաջարկում ենք խստորեն հետևել Երևան քաղաքի կանաչապատմանը և սանիտարական դրությանը, այլապես հաջորդ նամակը կուղարկենք ՀՀ-ի նախագահին:
Անձամբ Ձեզնից ոչ ոքի դեմ ոչինչ չունենք, պարզապես ցանկանում ենք քաղաքը մաքուր և գեղեցիկ լինի՝ հանուն մեր ժողովրդի և մեր Հայրենիքի հեղինակության:



Հարգանքներով՝



Ալեքսանդր Թամանյան