Ավտովթար Մարգարյան փողոցում

Ավտովթար Մարգարյան փողոցում

ՀՀ ԱԻՆ տեղեկացնում է, որ մայիսի 14-ին, ժամը 03.42-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մարգարյան փողոցի թիվ 37 շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «Mitsubishi Airtrek» մակնիշի 71 NQ 100 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է ճամփեզրին կայանված «Mercedes C280» մակնիշի 070 QQ 70 և «ЗИЛ» մակնիշի 34 ZN 012 պետհամարանիշներով ավտոմեքենաներին. տուժածներ չկան:



Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Mitsubishi Airtrek» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը տեղի ուժերով փակվել է:



Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: