«Ժողովուրդ». Նորմալ հանդիպում՝ զրոյական արդյունքով

«Ժողովուրդ». Նորմալ հանդիպում՝ զրոյական արդյունքով

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ՝ Հայաստանի ժամանակով կեսգիշերին մոտ, Վիեննայում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Հանդիպումը կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջնորդությամբ եւ անմիջական մասնակցությամբ: Երեկ ողջ օրը՝ մինչ հանդիպման մեկնարկը, դեռ հայտնի չէր՝ Սարգսյան-Ալիեւ դեմ առ դեմ հանդիպում տեղի կունենա՞, թե՞ ոչ: Սակայն Երեւանի ժամանակով 23.00-ին հանդիպումն, այնուամենայնիվ, մեկնարկեց: Միջնորդների նման ներկայացուցչական մասնակցությունը արդեն իսկ փաստում էր, որ աշխարհաքաղաքական կենտրոնները որոշել են միահամուռ կերպով կողմերին նստեցնել բանակցային սեղանի շուրջ:



Սերժ Սարգսյանն «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի այն հարցին, թե ինչպես է անցել հանդիպումը, պատասխանել էր՝ նորմալ: Նա նաեւ ասել էր, որ համանախագահները շուտով հայտարարություն կտարածեն: Մեկ բան ակնհայտ էր, որ հանդիպման արդյունքում, կարծես թե, ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, իսկ թե ինչ են պայմանավորվել կողմերը, առաջիկա օրերին պարզ կդառնա: Թեեւ ի սկզբանե նախատեսվում էր, որ լինելու է հանդիպում զրոյական արդյունքով»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: